Կրեմլում մեկնաբանել են Էրդողանի խոսքերը


Կրեմլում մեկնաբանել են Էրդողանի խոսքերը

  • 22-11-2022 15:01:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Ռուսաստանն ու Թուրքիան նրբություններ ու երբեմն տարաձայնություններ ունեն Սիրիայում անվտանգության ապահովման հետ կապված հարցերում, սակայն Մոսկվայի և Անկարայի գործընկերային հարաբերությունները թույլ են տալիս դա բաց և կառուցողական քննարկել, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
«Որոշակի նրբերանգներ կան Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումներում՝ կապված Սիրիայում իրավիճակի և նրա նկատմամբ, ում պարտավորությունները չեն կատարվել նույն Սոչիի հուշագրով։ Այդ նրբությունները, երբեմն նույնիսկ տարաձայնությունները, բազմիցս քննարկվել են երկու նախագահների կողմից»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե ռուսական կողմը չի կատարել սիրիական շրջանները քրդական զինված խմբավորումներից 2019 թվականի պայմանավորվածությամբ մաքրելու պարտավորությունները։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը