Լուկաշենկոն Երևանում կխոսի ՀԱՊԿ-ի առաջնահերթ խնդիրների մասին


Լուկաշենկոն Երևանում կխոսի ՀԱՊԿ-ի առաջնահերթ խնդիրների մասին

  • 22-11-2022 15:39:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Երևանում ՀԱՊԿ-ի Համատեղ անվտանգության խորհրդի նիստում կխոսի կառույցի առաջնահերթ խնդիրների մասին, որոնք օրակարգում կլինեն 2022-23 թվականներին՝ Բելառուսի նախագահության ժամանակաշրջանում:
 
«Հաշվի առնելով նախագահությունը Բելառուսին փոխանցելու հանգամանքը, Ալեքսանդր Լուկաշենկոն կհնչեցնի այն առաջնահերթ ուղղությունները, որոնց վրա հարկ կլինի կենտրոնացնել համատեղ ջանքերը»,- նշվում է նախագահի մամուլի ծառայության այսօրվա հաղորդագրությունում:
 
ՀԱՊԿ-ի Համատեղ անվտանգության խորհրդի նիստը գումարվելու է նոյեմբերի 23-ին Հայաստանի մայրաքաղաքում: Հավաքը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմով:
 
«Լիդերները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրները, կամփոփեն ՀԱՊԿ-ի գործունեությունը միջնստաշրջանային փուլում և կանդրադառնան տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին»,- ասվում է հաղորդագրությունում:
 
Արմեն Քոլոյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը