Տիգրան Խզմալյանին բերման են ենթարկել


Տիգրան Խզմալյանին բերման են ենթարկել

  • 23-11-2022 14:16:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Երևանի Պարոնյան փողոցից 4 անձ է բերման ենթարկվել։
 
Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին բերման են ենթարկել։ Այս մասին պարզ է դառնում նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներից, որոնցից մեկում ոստիկան է երևում։
 
Միաժամանակ ոստիկանության լրատվական բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Պարոնյան փողոցից 4 անձ է բերման ենթարկվել։
 
Նրանց ոստիկանության բաժանմունք են տարել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիման վրա` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։
 
Նշենք, որ Խզմալյանն ու իր կողմնակիցները նախատեսում էին բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ Երևանում ընթացող ՀԱՊԿ համատեղ նիստի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի։
 
Հիշեցնենք, որ Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը