Ադրբեջանի նախագահն այցելում է Սերբիա


Ադրբեջանի նախագահն այցելում է Սերբիա

  • 23-11-2022 14:30:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Սերբիա։ Բելգրադի օդանավակայանում նրան դիմավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
 
Պաշտոնական Բելգրադի փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսված են երկկողմ բանակցություններ նախագահների մակարդակով, որոնց կհաջորդի երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Այլ մանրամասներ կողմերն առայժմ չեն հաղորդում:
 
Ալիևը Բելգրադ է ժամանել սերբ պաշտոնակցի հրավերով, Վուչիչն օգոստոսին հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահի այցը մեծ նշանակություն կունենա էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում Սերբիայի և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնման տեսանկյունից։
 
Լուսինե Մուսայելյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը