Ձեր գործը լուսանկարելն է, ոչ թե հրամայելը․ Լավրովը՝ հայ լուսանկարչին


Ձեր գործը լուսանկարելն է, ոչ թե հրամայելը․ Լավրովը՝ հայ լուսանկարչին

  • 23-11-2022 15:46:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում այսօր մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստի պաշտոնական լուսանկարահանման ժամանակ արձագանքել է լուսանկարչի՝ «Պարոն Պապիկյան, մի քիչ աջ կգաք» արտահայտությանը։
 
Մինչ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կանգնելու հարմար տեղ է ընտրել, Լավրովն ասել է․ «Էլ ուրիշ ի՞նչ, ձեր գործը լուսանկարելն է, ոչ թե հրամայելը»։
 
Հիշեցնենք՝ Երևանում այսօր՝ նոյեմբերի 23-ին, մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը