Բերման ենթարկված Տիգրան Խզմալյանն ու ևս 3 քաղաքացիները ազատ են արձակվել


Բերման ենթարկված Տիգրան Խզմալյանն ու ևս 3 քաղաքացիները ազատ են արձակվել

  • 23-11-2022 18:58:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երևանի Պարոնյան փողոցից բերման ենթարկվելուց 3 ժամ հետո Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն ու ևս 3 քաղաքացիները ազատ են արձակվել:
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
 
Հիշեցնենք՝ այսօր Երևանի Պարոնյան փողոցից 4 անձ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի (ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելը) համար տեղափոխվել էր ոստիկանության Էրեբունու բաժին: Բերման ենթարկվածների թվում էր եղել նաև Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը։
 
Այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: 
 
Ընդդեմ ՀԱՊԿ նիստի այսօր մի շարք քաղաքական ուժեր Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ էին իրականացնում:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը