Բիզնես առաջարկ ներդրողների համար․ Կապույտ կավի գաղտնիքները
24-11-2022 10:11:30 | Հայաստան | Հասարակություն
Կապույտ կավը բուժ-առողջական նպատակներով լայնորեն, տարիներ շարունակ օգտագործվել է Ռուսաստանի Դաշնությունում (www.bluecambrianclay.ru): Բիո-քիմիական հետազոտման արդյունքների հիման վրա ռուս մասնագետները հայտնաբերել են կապույտ կավի մակրո և միկրո տարրերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և նրանց կենսական օգտավետությունը մարդու օրգանիզմի վրա և բուժիչ հատկությունները զանազան հիվանդությունների դեպքում:
Ռուսաստանի Դաշնության բուժ-առողջապահական կենտրոններում այդ կավի օգտագործումը արտոնագրված և թույլատրված է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության Նախարարության կողմից:
Հայաստանի և Ռուսաստանի կապույտ կավը տարբերվում է կենսա-քիմիական պայմաններով:
Կապույտ կավի Հայաստանում գտնվելու վայրը որոշել է Հայաստանի Գիտության Ակադենիայի Երկրաբանական Գիտահետազոտական Կենտրոնի ավագ գիտաշխատողը, օգտագործելով երկրաբանական քարտեզագրման տվյալները:
Անհրաժեշտ է Հայաստանի կապույտ կավը տալ երկրաբանական հետազոտման և դրա արդյունքների հիման վրա ստանալ բժշկական եզրակացություններ տարբեր բիո-քիմիական տարրերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
Մասնագետ բժիշկների եզրակացության հիման վրա կարճաժամկետ ստացիոնար թերապևտիկ հիվանդների կապույտ կավի օգտագործումից հետո դիմել և ստանալ Առողջապահության Նախարարության թույլատվությունը և արտոնագիր մասնագիտական գործունեության համար և տեղափոխել գործունեությունը բուժ-առողջարարական կենտրոններից որևէ մեկը: Վարձակալական հիմունքներով կամ ներգրավել այդ առողջարանի կառուցվածքի մեջ որպես բաղկացուցից մաս: Տարեկան եկամուտից 10% փոխանցել «Առողջարանի» հաշվեհամարին:
Նորաստեղծ բուժ-առողջապահական կենտրոնում կազմակերպել կավաբուժության, ֆիզիոթերապևտիկ զանազան սարքերի և սարքավորումների միջոցով, ասեղնաբուժություն ընդհանուր և կետային մերսում, հոգեբանական լկիցքաթափության, բուսաբուժության, մանուալ թերապիայի ծառայություններ և այլն:
Այցելուների հոսքը և քանակը կկազմակերպենք գովազդի միջոցով:
Բնական կապույտ կավի հետ կապված ծախսերը ոչ մեծ քանակի են և հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրական մոտ 100 այցելու (առողջական գանգատ ունեցողների մեծ մասը ամբողջ ազգաբնակչության 10% չեն դիմի հիվանդանոց, այլ կցանկանան իրենց բուժումը անցկացնեն բուժ-առողջապահական կենտրոնում, որտեղ նրանք կստանան լիարժեք բուժում ավելի մատչելի գներով): Իսկ բուժ-առողջապահական ծառայությունների գինը չի գերազանցի 10 հազար ՀՀ դրամը: Եվ հենց առաջին տարին ծախսերի գումարը դուրս կգա օգուտով, իսկ դա կբերի շահույթ:
Ամբողջ այս ծավալի նյութա-տեխնիկական, կազմակերպչական, գույքի ֆիզիոթերապևտիկ սարքերի, ասեղնաբուժության, մերսման, հոգեբանական լիցքաթափման պարագանների ծախսը, շենքի և շինության (5.000.000 ՀՀ դրամ կամ 10.000 ԱՄՆ դոլար), որի ամբողջ մարումը 10% շահույթով կտևի 1-3 տարի:
Կապույտ (կամ հայկական) կավը նստվածքային ապար է: Այն բարձր գնահատանքի է արժանացել միջնադարյան մեծ բժիշկ Ավիցենայի (Իբն Սինս) և հայ բժիշկ-բնագետ Ամիրդլովլաի Ամասեցու կողմից:
Ես «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրի բնաբուժության կենտրոնում օգտագործել եմ այդ կավը և ստացել գերազանց արդյունքներ զանազան հիվանդությունների դեպքում:
Հարգելի պարոնայք:
Իմ կողմից առաջարկված բիզնես ծրագիրը մեր Հայաստանի իրականության համար նորություն է: Այնտեղ ես օգտագործել եմ այդ բնագավառի առաջադեմ երկրների փորձը: Այս բիզնես-առաջարկի իրագործման դեպքում մենք կունենանք հետևյալ դրական արդյունքները:
Կնպաստենք Արզնիի բուժ համալիրի զարգացմանը տարբեր ոլորտներում, արտասահմանյան զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը, բազմահազար մարդկանց առողջության վերականգմանը, նոր հարյուրավոր աշխատանքի կայուն տեղերի բացմանը, պետական բյուջեի հարստացմանը: