Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է միջուկային լիցք կրելու կարողությամբ «Ագնի-3» հրթիռը


Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է միջուկային լիցք կրելու կարողությամբ «Ագնի-3» հրթիռը

  • 24-11-2022 12:08:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հնդկաստանը կատարել Է «Ագնի-3» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձնական արձակում, որն ունակ Է կրելու միջուկային մարտալիցք: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է The Hindu պարբերականից: Հրթիռն արձակվել Է Հնդկաստանի Օդիշայի արևելյան նահանգի Աբդուլ Քալամ կղզու զորավարժարանից:
 
«Հաջորղված փորձարկումը եղել Է կանոնավոր վարժական արձակումների մի մասը, որոնք իրականացվում են ռազմավարական ուժերի հրամանատարության կողմից: Փորձարկման ընթացքում հաստատվել են համակարգի բոլոր աշխատանքային պարամետրերը», - մեջբերում Է հրատարակությունը Հնդկաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունը:
 
«Ագնի-3»-ն ունի արձակման մինչև 3500 կիլոմետր հեռահարություն: 17 մետր երկարությամբ, 2 մետր տրամագծով և շուրջ 50 տոննա մեկնարկային զանգվածով հրթիռն արդեն տեղ Է գտել Հնդկաստանի սպառազինության մեջ: «Ագնի» հրթիռները Հնդկաստանի միջուկային զինանոցի կարևորագույն մասն են կազմում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը