Թուրքիայի չհամաձայնեցված գործողությունները սպառնում են «Իսլամական պետության» դեմ պայքարում գրանցված առաջընթացին. Պենտագոն


Թուրքիայի չհամաձայնեցված գործողությունները սպառնում են «Իսլամական պետության» դեմ պայքարում գրանցված առաջընթացին. Պենտագոն

  • 24-11-2022 13:21:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Սիրիայի հյուսիսում «Սուր-ճանկ» գործողության շրջանակում Թուրքիայի կողմից իրականացվող ավիահարվածները սպառնալիք են ներկայացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարում տարիներ շարունակ գրանցված առաջընթացի համար: Այս մասին ասված է Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ Պատրիկ Ռայդերի գրավոր հայտարարության մեջ:
 
«Սիրիայում վերջին ավիահարվածներն ուղղակիորեն սպառնում են ամերիկացի զինծառայողների անվտանգությանը, որոնք Սիրիայում տեղի գործընկերների հետ աշխատում են ԻՊ-ի ջախջախման ուղղությամբ և կալանքի տակ են պահում ԻՊ-ի ավելի քան 10 հազար գրոհայինի»,- ընդգծել է պաշտոնյան:
 
Նրա խոսքով՝ չհամաձայնեցված ռազմական գործողությունները սպառնում են նաև Իրաքի ինքնիշխանությանը։
 
Ռայդերը շեշտել է՝ Միացյալ Նահանգները դատապարտում է գործողությունները, որոնց արդյունքում քաղաքացիական բնակչության մահվան դեպքեր են արձանագրվում:
 
«Մենք մտահոգված ենք նաև քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին դիտավորյալ հարվածներ հասցնելու մասին հաղորդագրություններով։ Մենք ճանաչում ենք Թուրքիայի օրինական շահերը անվտանգության ոլորտում։ Մենք կշարունակենք Թուրքիայի և մյուս գործընկերների հետ քննարկել հրադադարի մասին պայմանավորվածությունների պահպանումը»,- եզրափակել է գեներալը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play