Ալեն Սիմոնյանը կարծիքով՝ երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի


Ալեն Սիմոնյանը կարծիքով՝ երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի

  • 24-11-2022 14:15:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Հայաստան» խմբակցության 3 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի:
 
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի:
 
«Ենթադրում եմ, որ այո: Այլ տեղեկություններ չունեմ, բայց մեր մամուլը շատ լավ է աշխատում և շատ հաճախ ավելի տեղեկացված է, քան բարձրաստիճան պաշտոնյաները, ուստի ենթադրում եմ, որ այդ անունները ճիշտ են, և գործընթաց կսկսվի»,-ասաց նա ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան հարցի։
 
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը