Հնարավոր է սկսվեն Հորադիզ- Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքները. Փաշինյանը Պուտինից դրական ազդակներ է ստացել

Հնարավոր է սկսվեն Հորադիզ- Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքները. Փաշինյանը Պուտինից դրական ազդակներ է ստացել

  • 24-11-2022 15:53:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ կարող է լինել լուրջ հնարավորություն` սկսելու Հորադիզ- Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքները:
 
Փաշինյանն ընդգծեց, որ նոյեմբերի 23-ին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ դրական ազդակներ է ստացել վերջինից:
 
«Նախորդ դառը փորձը հաշվի առնելով՝ հիմա ուզում եմ տեղեկատվությունը կիսել, բայց ասել, որ այս ամենը դեռ պետք է վերահաստատվի և արձանագրվի: Բայց լավ է, որ մենք ֆինանսական հնարավորությունների խնդիր չենք ունենա»,-ասաց նա:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը