Վարուժան Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց. «Բևեռ»-ը պնդում է՝ նրա հիվանդության հարուցիչը ՀՀ-ում հնարավոր չէ պարզել


Վարուժան Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց. «Բևեռ»-ը պնդում է՝ նրա հիվանդության հարուցիչը ՀՀ-ում հնարավոր չէ պարզել

  • 24-11-2022 18:08:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ազգային-ժողովրդավարական Բևեռ»-ը հայտնում է, որ ըստ, իր ունեցած հավաստի տեղեկությունների, Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց՝ բժշկական հետազոտություններ անցկացնելու:
 
armtimes.com-ը հիշեցնում է, որ «Ազգային-ժողովրդավարական Բևեռ»-ի պահանջն էր Վարուժան Ավետիսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ մշտական հսկողության տակ գտնվելու նպատակով:
 
«Նրա հիվանդությունը, որի հարուցիչը հայաստանյան բժշկական հետազոտություններով  ինչպես նախկինում, այնպես եւ ներկայում հնարավոր չի պարզել, ունի կրկնվող ալիքաձեւ սրացման բնույթ, որը սպառնում է կյանքին:
 
Սրացումները ուղեկցվում են որոշակի նախանշաններով, որոնք ներկայումս առկա են, ուստի մեր պահանջը ուժի մեջ է՝ ապահովել Վարուժան Ավետիսյանի մշտական հատուկ բժշկական հսկողությունը քաղաքացիական հիվանդանոցում»,- ասվում է «Բևեռ»-ի հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք՝ նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է: Հրապարակումներին արձագանքել էին ՀՀ արդարադատության նախարարությունն ու ՄԻՊ-ը:
 
Նոյեմբերի 18-ին էլ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնեց, որ Վարուժան Ավետիսյանը մշտապես գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» բժշկական անձնակազմի հսկողության տակ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play