Խմելու ջուրը մինչև 2024թ․ քաղաքացիների համար չի թանկանա, տարբերությունը կառավարությունը սուբսիդավորելու է. ՀԾԿՀ նախագահ


Խմելու ջուրը մինչև 2024թ․ քաղաքացիների համար չի թանկանա, տարբերությունը կառավարությունը սուբսիդավորելու է. ՀԾԿՀ նախագահ

  • 24-11-2022 19:57:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com «Վեոլիա ջուր» ընկերությունը օգոստոսին հայտ է ներկայացրել, որ ջրի սակագինը 200 դրամից դառնա 209 դրամ բոլոր սպառողների համար:
 
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
 
««Վելոիա ջուր»-ը 209 դրամ սակագնի հայտ է ներկայացրել օգոստոսին, մեր նախնական հաշվարկներն ավարտված են, ներկայացվել է նիստի։ Սոցիալապես անապահով սպառողների համար պահպանում ենք նույն գինը, 208,5 դրամ ստացվում է մնացած սպառողներինը: Բայց, եթե լսել եք ՏԿԵ նախարարության հայտարարությունը, տարբերությունը Կառավարությունը սուբսիդավորելու է մինչև 2024 թվականը, այսինքն՝ հունվարի 1-ից որևէ փոփոխություն չի լինի սպառողների համար»,- ասաց Բաղրամյանը։
 
Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ մեկ տարի հետո սակագինը կարող է բարձրանա՞լ սպառողների համար, նա ասաց, որ դա կախված է էլեկտրաէներգիայի գնից և վաճառվող ջրի ծավալներից:
 
Հարցին՝ դոլարի փոխարժեքի նվազումը չի՞ բերի սակագների նվազեցման, հանձնաժողովի նախագահն ասաց, որ ջրի սակագնի որոշման բանաձևում արտարժույթի փոխարժեքային ճշգրտում ներառված չէ. «Միանշանակ փոխարժեքի նվազեցումն ունենալու է իր դրական ազդեցությունը: Ինչքան և ինչ ազդեցությունը կունենա վերջնական սպառողների վրա, այս պահին ձեռնպահ կմնամ ասելու: Առնվազն 10-12 օրից, երբ կունենանք արտադրության կառուցվածքը, այդ հարցին կարող եմ պատասխանել»։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը