Մակրոնն արգելափակում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի նշանակումը


Մակրոնն արգելափակում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի նշանակումը

  • 25-11-2022 12:01:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ վետո է կիրառելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի, ինչպես նաև Բրիտանիայի կամ Թուրքիայի ցանկացած այլ ներկայացուցչի նշանակման նկատմամբ։ Փարիզի և Լոնդոնի միջև ծագող հակասության մասին հայտնում է Daily Express պարբերականը:
 
Բրիտանացի օրենսդիրները հույս են հայտնել, որ նոր վարչապետ Ռիշի Սունակը կկարողանա համոզել Մակրոնին հետ կանգնել իր մտադրությունից, ինչի հետևանքով հակասություն է առաջացել ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ռազմական ներկայացուցիչների միջև:
 
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, բացի Ուոլեսից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու է դիտարկվում նաև Կանադայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդը, որը նախկինում զբաղեցրել է երկրի արտգործնախարարի պաշտոնը։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը