Փաշինյան-Ալիեւ հանդիպումը չի կայանա․ Ալիեւն ասել է, թե ինչու


Փաշինյան-Ալիեւ հանդիպումը չի կայանա․ Ալիեւն ասել է, թե ինչու

  • 25-11-2022 13:06:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Ըստ Բաքվի զլմ-ների, Ալիեւն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա: «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևն (Ալիեւի օգնականը․- խմբ) ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա», ասել է Ալիևը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը