Պեսկով. «Կրեմլը միշտ պատրաստ է հարթակ տրամադրել հայ - ադրբեջանական կարգավորման համար»


Պեսկով. «Կրեմլը միշտ պատրաստ է հարթակ տրամադրել հայ - ադրբեջանական կարգավորման համար»

  • 25-11-2022 15:59:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է և հետագայում էլ ամեն բան կանի հայ - ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը նպաստելու համար:
 
Այդպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը հարթակ կտրամադրի այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը հրաժարվել է Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, քանի որ դրան Հայաստանի վարչապետի առաջարկով պետք է մասնակցեր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:
 
«Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է, այլև անընդհատ ընդգծում է իրավիճակի կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում երկու երկրներին օգնելու պատրաստականությունը», - հայտարարել է Պեսկովը:
 
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք առաջիկայում կա հայ - ադրբեջանական հանդիպում ռուսաստանյան հարթակում կազմակերպելու մտադրություն, Կրեմլի խոսնակն ասել է. «Կարճաժամկետ հեռանկարում՝ ոչ»:
 
Արմեն Քոլոյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play