Գեղարքունիքում 28 օրական երեխային մայրը օրորոցում հայտնաբերել է մահացած


Գեղարքունիքում 28 օրական երեխային մայրը օրորոցում հայտնաբերել է մահացած

  • 25-11-2022 19:31:12   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

2 օր առաջ՝ նոյեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. գրանցվել է 28 օրական նորածնի մահ:
 
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Նոյեմբերի 23-ին՝ ժամը 05:50-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում բ/կ է տեղափոխվել երեխա»:
 
Ջանոյանը նաև հայտնեց, որ մահվան մասին հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
 
Դեպքի հանգամանքները պարզվում են: Երեխան 28 օրական է, Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, նրան մահացած վիճակում օրորոցում հայտնաբերել է մայրը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը