Ուկրաինային Patriot համակարգերի տրամադրումը ՆԱՏՕ-ի հավանություն չի պահանջում․ Ստոլտենբերգ

Ուկրաինային Patriot համակարգերի տրամադրումը ՆԱՏՕ-ի հավանություն չի պահանջում․ Ստոլտենբերգ

  • 26-11-2022 12:27:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինա Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու մասին որոշումը պետք է կայացնեն առանձին երկրներ։
 
Գերմանիան հայտարարում է Ուկրաինային հակաօդային պաշտպանության մատակարարումը ՆԱՏՕ-ի հետ համակարգելու անհրաժեշտության մասին, հայտնում է Reuters-ը։
 
«Հատուկ համակարգերի վերաբերյալ կոնկրետ որոշումները ազգային որոշումներ են: Երբեմն լինում են վերջնական օգտատերերի համաձայնագրեր և այլ բաներ, ուստի նրանք պետք է խորհրդակցեն այլ դաշնակիցների հետ: Բայց ի վերջո, այս որոշումը պետք է կայացնեն ազգային կառավարությունները», – ասաց Ստոլտենբերգը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը