Բրիտանական հետախուզություն. Ռուսաստանը հին հրթիռներ է օգտագործում Ուկրաինայի դեմ՝ դրանցից հեռացնելով միջուկային մարտագլխիկները


Բրիտանական հետախուզություն. Ռուսաստանը հին հրթիռներ է օգտագործում Ուկրաինայի դեմ՝ դրանցից հեռացնելով միջուկային մարտագլխիկները

  • 26-11-2022 13:43:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Բրիտանական հետախուզության վերջին զեկույցում ասվում է, որ ռուս զինվորականները Ուկրաինայի դեմ օգտագործում են հին թեւավոր հրթիռներ, որոնք նախատեսված են միջուկային հարվածներ հասցնելու համար: Բրիտանական պաշտպանության նախարարության տվյալներով, միջուկային լիցքերը նախ հանվում են դրանցից և հրթիռներ արձակվում առանց մարտագլխիկի:
 
«Բաց աղբյուրներում հրապարակված լուսանկարները ցույց են տալիս AS-15 Kent արձակված հրթիռի բեկորները (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ այդպես է անվանվում X-55 հրթիռը), որը, ըստ երևույթին, խփվել է», – ասվում է զեկույցում: Ինչպես հիշեցնում է բրիտանական հետախուզությունը, այս հրթիռները ստեղծվել են 1980-ական թվականներին բացառապես որպես միջուկային մարտագլխիկ տեղափոխելու միջոց:  «Թեև նման իներտ զենքը կարող է որոշակի վնաս պատճառել հրթիռի կինետիկ էներգիայի և չօգտագործված վառելիքի պատճառով, այն դժվար թե կարողանա հուսալիորեն խոցել նախանշված թիրախը», – հայտնում էՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը