Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք


Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք

  • 28-11-2022 16:19:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում (ք․ Երևան), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
 
Տեսչական մարմնից հայտնում են՝ փորձարկման արդյունքներով պարզվել է, որ հնդկահավի վետչինա «Միլանո» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play