ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իզաբել Դյումոնի, Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Քրիստոֆ Լուկայի և Բրիս Ռոքֆոյի հետ


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իզաբել Դյումոնի, Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Քրիստոֆ Լուկայի և Բրիս Ռոքֆոյի հետ

  • 29-11-2022 10:46:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոյեմբերի 28-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ փոխադմիրալ Քրիստոֆ Լուկայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ:
 
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային անվտանգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի պատրաստականությունը նպաստելու մեր տարածաշրջանում անվտանգային միջավայրի ապահովմանը։ 
 
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման դինամիկան։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված երկխոսությունը։ 
 
ՀՀ ԱԽ գրասենյակ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն