Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի առցանց նիստը


Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի առցանց նիստը

  • 29-11-2022 15:20:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
 
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանձնաժողովի անդամները քննարկել են «Կենսաբանական (մանրէաբանական) եւ տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագիծը:
 
Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ հանձնաժողովի՝ նոյեմբերի 24-ին կայացած նիստում փաստաթղթի վերաբերյալ ներկայացվել էին առարկություններ, որից հետո աշխատանքային ընթացակարգով քննարկվել ու ընդունվել են բոլոր առաջարկներն ու դիտողությունները: Քննարկումների արդյունքում հայտարարության նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
 
Ի գիտություն են ընդունվել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողով ուղարկված փաստաթղթերը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play