Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ Նոր Խարբերդ գյուղում, կա տուժած․ ԱԻՆ


Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ Նոր Խարբերդ գյուղում, կա տուժած․ ԱԻՆ

  • 29-11-2022 20:53:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 29-ին, ժամը 19։43-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։08-ին։
 
Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն