ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ. ՀՀ ԱԳՆ


ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ. ՀՀ ԱԳՆ

  • 01-12-2022 13:55:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ։
 
Զրուցակիցները կարևորել են փոխադարձ վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացումը: 
 
Անդրադարձ է կատարվել նաև Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների զարգացմանը։
 
Արարատ Միրզոյանը և Ուրմաս Ռեինսալուն քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։
 
Հայկական կողմը նաև կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որն իր նպաստն է բերում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play