Լավրով հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է բոլոր իրավունքները տրամադրել Ղարաբաղի հայերին


Լավրով հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է բոլոր իրավունքները տրամադրել Ղարաբաղի հայերին

  • 01-12-2022 14:26:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. ԵԱՀԿ Մինսկի խումբը թաղել են ֆրանսիացիներն ու ամերիկացիները, Ռուսաստանը դրա հետ կապ չունի։ Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է եվրոպական անվտանգության հարցերին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
 
«ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է ժամանակին, որպեսզի միավորի այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանում և կարող են ազդանշաններ ուղարկել Երևան և Բաքու, որտեղ նրանք նույնպես պայմանավորվել են աշխատել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահությամբ, ապա միացավ Ֆրանսիան»,-նշել է նա։
 
Ըստ Լավրովի՝ Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին երաշխիքներ տալ այն իրավունքների վերաբերյալ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները:
 
«Իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում ավելի շատ խոսում է Ղարաբաղում հայերի իրավունքների, քան կարգավիճակի մասին»,-նշել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը