Բորելը կհանդիպի Միրզոյանի և Բայրամովի հետ


Բորելը կհանդիպի Միրզոյանի և Բայրամովի հետ

  • 01-12-2022 14:53:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Լեհաստանի Լոձ քաղաքում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակում, Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
 
Այլ մանրամասներ աղբյուրը չի հաղորդում։ Հայտնի չէ՝ հանդիպումը եռակո՞ղմ ձեւաչափով կլինի, թե՞ Եվրամիության ղեկավար պաշտոնյան նախարարների հետ առանձին-առանձին կհանդիպի։
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի շրջանակում Միրզոյան-Բայրամով հանդիպում ծրագրված չէ։
 
Լուսինե Մուսայելյան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն