Վարչապետի կարծիքով՝ Կառավարության բոլոր ծրագրերը շատ էական նշանակություն են ունենալու 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար


Վարչապետի կարծիքով՝ Կառավարության բոլոր ծրագրերը շատ էական նշանակություն են ունենալու 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար

  • 01-12-2022 15:08:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
2023 թվականի պետական բյուջեում հստակ ֆիքսվել է 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու Կառավարության հանձնառությունը: Ինչպես տեղեկացում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Մեր բոլոր ծրագրերը շատ էական նշանակություն են ունենալու 7 տոկոս աճ ապահովելու համար, որովհետև ընկերություններից ահազանգ ենք ստանում, որ հենց իրենք մյուս տարվա իրենց պոտենցիալ աճի մեջ շատ լուրջ խնդիր են տեսնում, որ կարող է աշխատուժի բացակայության պատճառով չկարողանան տեմպը պահել», - ասաց նա։
 
Փաշինյանը հույս ունի, որ, ի հեճուկս գնաճի, մյուս տարի աղքատության ավելի ցածր ցուցանիշ կլինի։
 
«Սրա համար ի՞նչն է հիմք տալիս, առաջինը՝ աշխատատեղերի բացառիկ բարձր թիվը, աշխատավարձային ֆոնդի աննախադեպ թիվը, գործազրկության աննախադեպ ցածր մակարդակը ու մյուս տարվա պետական բյուջեի կապիտալ ծախսերի էական ավելացումը», - ընդգծեց վարչապետը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը