Ջրաբեր գյուղի տարածքում կործանված մասնավոր ինքնաթիռը Երևանից ուղևորվել է Աստրախան, զոհերն օդաչուներն են. քաղավիացիա


Ջրաբեր գյուղի տարածքում կործանված մասնավոր ինքնաթիռը Երևանից ուղևորվել է Աստրախան, զոհերն օդաչուներն են. քաղավիացիա

  • 01-12-2022 16:42:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր՝ տեղական ժամանակով 13:11-ին, Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:
 
Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված:
 
«Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են: Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում»,- ասված է կոմիտեի հրապարակման մեջ:
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։
 
Տեղում հայտնաբերվել էր 2 այրված դի։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն