Մարդու անձնական կյանքի և առողջական վիճակի շահարկումը առնվազն անբարոյականություն է. ԱԺ խոսնակը՝ տարածվող լուրերի մասին


Մարդու անձնական կյանքի և առողջական վիճակի շահարկումը առնվազն անբարոյականություն է. ԱԺ խոսնակը՝ տարածվող լուրերի մասին

  • 01-12-2022 16:53:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Համացանցում անանուն աղբյուրներից տեղեկություններ են տարածվում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տատիկի վերաբերյալ, որն այժմ գտնվում է տարեցների համար նախատեսված բժշկական կենտրոնում։
 
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հիշյալի կապակցությամբ նշեց.
 
«Մարդու անձնական կյանքին և առողջական վիճակին վերաբերող որևէ տեղեկության չեմ պատրաստվում անդրադառնալ, դրանց շահարկումը համարելով առնվազն անբարոյականություն»:
 
Նշենք, որ հրապարակման վերաբերյալ գրառում է կատարել նաև ԱԺ նախագահը:
 
«Մարդկանց անձնական կյանքի, առողջության, տարիքի, հանգուցյալների թեմաները շահարկելը բնորոշ է ամենավատ արժեքային համակարգ ունեցողներին: Այդ էակները նույնիսկ վիրավորանքի արժանի չեն, քանզի հենց իրենց անուն-ազգանուններն ինքնին վիրավորանք են նորմալ մարդկանց մոտ:
 
Բժշկական պանսիոնատը, անառողջ տարեց մարդկանց վիճակը շահարկելը, դրա հաշվին դիվիդենտներ ստանալը ամենավերջին բանն է, որ կարելի էր պատկերացնել: Դե ինչ, շարունակեք իջնել ավելի ու ավելի:
 
Աստված ձեզ դատավոր»,-նշել է նա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play