Յաղդան գյուղում խմբով ծեծել են համագյուղացի ամուսիններին, վնասվածք է ստացել նաև նրանց 1 տարեկան երեխան


Յաղդան գյուղում խմբով ծեծել են համագյուղացի ամուսիններին, վնասվածք է ստացել նաև նրանց 1 տարեկան երեխան

  • 01-12-2022 19:13:50   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տվյալ, որ նոյեմբերի 28-ի երեկոյան ժամը 10-ի սահմաններում Յաղդան գյուղում մի խումբ համագյուղացիներ վիճել են, հայհոյանքներ հնչեցրել:
 
Այնուհետև չորս-հինգ հոգով ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել համագյուղացի ամուսիններին, ընդ որում՝ վնասվածք է ստացել նաև նրանց մեկ տարեկան տղան:
 
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խուլիգանության վերաբերյալ հաղորդումն ստանալուց հետո ոստիկանների ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են ամուսինների հետ վիճած տղամարդկանց ինքնությունը:
 
Յաղդանցի հինգ տղամարդիկ հրավիրվել են ոստիկանության Ստեփանավանի բաժին: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն