Երկրաշարժ Մեղրիից 7 կմ հյուսիս-արևելք․ ցնցումները զգացվել են Ագարակում, Կապանում, Շվանիձորում ու Ալվանքում


Երկրաշարժ Մեղրիից 7 կմ հյուսիս-արևելք․ ցնցումները զգացվել են Ագարակում, Կապանում, Շվանիձորում ու Ալվանքում

  • 02-12-2022 20:54:54   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի դեկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:33-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:33-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը՝ օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Հայաստան-Իրան սահմանային գոտի՝ Մեղրի քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք։
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր, Շվանիձոր գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Կապան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն