Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով


Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

  • 03-12-2022 23:48:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն։
 
Հանրապետության տարածքում`
 
Դեկտեմբերի 4-ի գիշերը շրջանների մեծ մասում, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում՝
 
Դեկտեմբերի 4-5-ի գիշերը սպասվում է անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play