Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ


Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ

  • 05-12-2022 11:26:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Դեկտեմբերի 1-ին հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
 
Այսպիսով, ըստ ԱԱԾ-ի, 2020 թ-ի նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկրեր և 5 քարտեզներ։
 
Այսօր «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդեց, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին է ներկայացրել մի զեկույց, համաձայն որի, ԵՄ-ին չի հաջողվում ստիպել Հայաստանին՝ բացահայտել ականապատ դաշտերի մասին տեղեկատվությունը։
 
«Հայաստանը շահագրգռված չէ հրապարակել ականապատ դաշտերի մասին տեղեկատվությունը և համագործակցել ականների հայտնաբերման գործում, որոնք տեղադրվել են առանց համապատասխան փաստաթղթերի», - նշված է զեկույցում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play