Ընկերությունը արդեն տասնամյակներ զբաղվում է ժամանակավոր և հիմնական էլեկտրական սնուցման ապահովմամբ:
05-12-2022 12:18:12 | Հայաստան | Հասարակություն
Հայաստանում այսօր էլեկտրաէներգետիկ ենթակայանների արտադրությամբ զբաղվող միայն մի քանի ընկերություն կա:
Ամենահներից է, եթե ոչ ամենահինը, «Ալիք էներգո» ընկերությունը: Ընկերությունը պարբերաբար մասնակցում է միջազգային ցուցահանդեսների, կապ է պահպանում միջազգային գործընկերների հետ: Այլ կերպ ասած` ձեռքը զարկերակին պահած փորձում է արդարացնել լավագույնը լինելու կոչումը: «Ալիք էներգոն» Հայաստան է ներմուծում նորություններն ու հայաստանյան շուկայում դառնում աշխատելաոճ թելադրող: Որակ-գին հարաբերակցությունը ընկերության ամենամեծ առավելություններից մեկն է:
Էներգետիկ ենթակայանների կառուցման ոլորտը աշխարհում զարգանում է մեծ թափով: Հայաստանը ևս հետ չի մնում: Եթե աշխարհում ընթացող զարգացումը հաշվարկենք 10 բալանոց սանդղակով, ապա Հայաստանը 8-րդ տեղում է: Առանց վարանելու կարելի է ասել հետ չի մնում զարգացումներից: «Ալիք էներգո» ընկերությունը, օրինակ, չոր տրանսֆորմատորների հազվագյուտ պատվերները կարողանում է կյանքի կոչել, նա չոր տրանսֆորմատորները Հայաստան է ներկրում Իտալիայից Ջի Բի Այ (GBE) ընկերությունից:
Սրանք աշխարհում հայտնի, որակի հաշվին ամենամեծ սպառումն ունեցող ընկերություններն են, որոնց հետ համագործակցելը ևս մեկ մեծ առավելություն է տալիս իր գործում վարպետ, տարիներով հաստատված կայուն դիրք ու համբավ ունեցող «Ալիք էներգո» ընկերությանը:
Քանի որ շուկայում մեծ պահանջարկ ունեն նաև չինական արտադրության վակուումային անջատիչները, Ալիք էներգո» ընկերությունը բոլոր սեգմենտների պահանջարկը բավարարելու համար ներմուծում է վակուումային անջատիչներ Չինաստանից ևս:
«Ալիք-էներգո» ընկերության կողմից տեղադրված տրանսֆորմատորները կարող են ծառայել նվազագույնը 15-20 տարի: Կան Տրանսֆորմատորներ, որոնք կարող են ծառայել հավերժ: Այստեղ ամենակարևոր են անվտանգության համակարգերի ու պաշտպանության ճիշտ ընտրությունն ու արդեն պատվիրատուի կողմից ճիշտ կիրառությունն ու շահագործման կանոնների պահպանումը : Հենց այստեղ է,որ «Ալիք էներգո» ընկերության կողմից տրված գրագետ խորհրդատվությունը կարող է երկարացնել ենթակայանի կյանքը:
Սովորաբար տրանսֆորմատորները նախատեսված են ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրության վրա տեղադրելու համար, դրանից բարձր տեղադրելու դեպքում տրանսֆորմատորների կյանքը կարճանում է։
«Ալիք էներգո»-ն նման դեպքերում առաջնային նշանակություն է տալիս պաշտպանական համակարգերին և վստահաբար հայտարարում է` իրենք չեն վախենում անգամ բարձրությունից: Շորժայում ընկերության կողմից 2000 մ բարձրության վրա տեղադրված և անխափան աշխատող կայանը դրա վառ ապացույցն է:
Ներդրում իրականցնող, բիզնես ստեղծող` արտադրության, հյուրանոցային ծառայության, ջերմոցների, արևային կայանների, փոքր ՀԷԿ-երի,նոր շենք-շինությունների կառուցման աշխատանքներով և ցանկացած այլ գործունեությամբ զբաղվող այն ընկերությունները, որտեղ կա էլեկտրաէներգիայի սնուցման կարիք և չկա էլեկտրաէներգիայի հասանելիություն, կարող են դիմել «Ալիք էներգո» ընկերությանը: Ընկերությունը արդեն տասնամյակներ զբաղվում է ժամանակավոր և հիմնական էլեկտրական սնուցման ապահովմամբ: «Ալիք էներգո» ընկերությունը գործունեության ընթացում մոտ 1000 պատվիրատու է ունեցել: «Ալիք էներգո» ընկերությունը դրական արձագանք ստանում է գրեթե բոլոր պատվիրատուներից, ովքեր գնահատում են արված աշխատանքն ու ստացած ճիշտ խորհրդակցության արդյունքում արված ճիշտ ընտրությունը: Կենդանի գովազդն այս ընկերության համար ամենից արդյունավետ գովազդն է եղել: Ստացած արդյունքից գոհ պատվիրատուները բերնեբերան փոխանցելով արձագանքները, մեծացրել են ընկերության պատվիրատուների թիվը: «Ալիք էներգո» ընկերությունը, որը չնայած այն հանգամանքին, որ լավագույն գնով լավագույն ծառայություններն է մատուցում, այդուհանդերձ, իր մշտական գործընկերների համար հատուկ պայմաններ ու զեղչային առաջարկներ է անում: Ընկերության ծառայություններից մեկ անգամ օգտվողը անպայման ընկերոջն ու բարեկամին ուղղորդում է դեպի վստահելի, հուսալի ու փորձառու «Ալիք էներգո»:
«Ալիք էներգո» ընկերությունը պարբերաբար համալրում է իր տեխնիկական բազան։ Վերջին` ամենամեծ ձեռքբերումներից են համարվում արտաքին տեղակայման 35 կվ վակուումային անջատիչները` չինական և ռուսական արտադրության:
Ընկերությունը առաջարկում է հետևյալ արտադրանքը և ծառայությունները.
•Ուժային տրանսֆորմատորների վերանորոգում
•Էլեկտրական շարժիչների վերանորոգում
•Ենթակայանների վարձակալություն
•Յուղային ուժային տրանսֆորմատորների ներմուծում և վաճառք
•Չոր տիպի ուժային տրանսֆորմատորների ներմուծում և վաճառք
•Էլեկտրաէներգետիկ սարքավորումների ներմուծում և վաճառք
•Էլեկտրաէներգետիկ սարքավորումների արտադրություն և վաճառք
Հայաստանում տրանսֆորմատորային ենթակայանների արտադրության ու սպասարկման ոլորտում մասնագետների լուրջ խնդիր կա, բայց սա չի խանգարել «Ալիք էներգո» ընկերությանը լավագույն մասնագետներին համախմբելու և որակյալ ծառայություններ մատուցելու համար:
Այդ գործում օգնության են հասնում նաև միջազգային գործընկերները: Իտալիայի գործարաններից մեկի սեփականատերը Հայաստան էր ժամանել`ծանոթացել ու բարձր գնահատել եղած ռեսուրսներով կատարված աշխատանքը: «Ալիք էներգո» ընկերություն են ժամանել նաև Ղազախստանի գործընկերները: Փորձի փոխանակում մշտապես արվում է: Այլ կերպ ասած` Հայաստանում առկա ցանկացած պահանջարկ «Ալիք էներգո» ընկերության կողմից ենթակա է բավարարման:
Լինելով առաջատար ընկերություն, կիրառելով նորարարական մոտեցումներ, «Ալիք էներգո» ընկերությունը առաջիկայում իր հաճախորդներին կառաջարկի լավագույն լուծումը ուժային տրանսֆորմատորների սպասարկման մեջ: Աշխատանքների մեծ մասն արդեն արված է: Հեռակա օնլայն մոնիտորինգը շուտով հնարավորություն կտա հեռակա կարգով հետևել տրանսֆորմատորների աշխատանքին: Օնլայն մոնիտորինգից զատ, ընկերության աշխատակիցը ամիսը մեկ անգամ կայցելի և տեղում կստուգի տրանսֆորմատորի աշխատանքը:
«Ալիք էներգո» ընկերությունը առաջիկայում նախատեսում է նաև ներմուծված իտալական փաթույթներով չոր տրանսֆորմատորների հավաքում տեղում: Նախադեպն արդեն կա, արդյունքը գոհացնող է: Նախատեսվում է նաև նոր տիպի չոր, էպօքսիդային ձուլածո մեկուսացումներով տրանսֆորմատորների արտադրություն հիմնել:
Արտերկրում կան տրանսֆորմատորային ենթակայանների ավելի մեծ տեսականի, հետաքրքիր ու զարգացած լուծումներ, որոնք դեռևս պահանջարկի բացակայության պատճառով չկան Հայաստանում: «Ալիք էներգո» ընկերությունը պատրաստ է բավարարել ցանկացած խստապահանջ պատվիրատուի ցանկություններն ու կառուցել ամենաժամանակակից ու նորարարական լուծումներով ենթակայանները: Խոսքն, օրինակ, ստորգետնյա ենթակայնների մասին է: Որոշ զարգացած երկրներում այգու խոտածածկ տարածքի տակ են թաքնված ենթակայանները, որոնք անձայն աշխատանքի շնորհիվ իրենց զգացնել չեն տալիս:
Եթե կարճ, ապա «Ալիք էներգո» ընկերության համար դժվարությունն ու խնդիրը միայն ևս մեկ քայլ առաջ գնալու, զարգանալու և աշխարհին հայտնի մի նոր լուծում ևս Հայաստան բերելու լավ առիթ է:
«Ալիք էներգո»` բարի համբավ` ձեռք բերված արդյունավետ աշխատանքի, տարիների փորձի ու որակական բարձր ապահովման շնորհիվ: