Ինչու է Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել քրեական վարույթ սպանության հատկանիշներով
05-12-2022 12:43:28 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
«Աստղիկ» ԲԿ-ի Ծննդօգնության և գինեկոլոգիայի բաժնի ղեկավարի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առերևույթ սպանության հատկանիշներով:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«Ընդգծեմ՝ այս հոդվածով վարույթ նախաձեռնվելու պատճառն այն է, որ քրեադատավարական նոր ընթացակարգերով բոլոր հանկարծամահությունների դեպքերով պետք է քննություն իրականացվի։ Մնացած հանգամանքները քննությամբ կպարզվեն»,- հայտնեց Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ սրտի կաթվածից մահացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի Ծննդօգնության և բժշկական գինեկոլոգիայի բաժնի ղեկավար Արման Նազինյանը։