Երեկ Մոսկվայում քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը. Փաշինյան


Երեկ Մոսկվայում քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը. Փաշինյան

  • 07-12-2022 18:34:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ որոշ մանրամասներ ներկայացրեց Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումից։
 
Վարչապետը հայտնեց, որ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը:
 
«Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված այդ ծրագրի իրականացմամբ, և մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։ Մենք պատրաստ ենք օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը։ Մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները, դրանց շուրջ ընդհանրության արձանագրման պահից պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Կարծում եմ՝ ավելորդ է ասել մեր ընկալումը, որ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Ցանկացած պահի, երբ այս արձանագրումը թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները»,- ասաց նա:
 
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: ՀՀ փոխվարչապետի գրասենյակից հայտնել էին, որ կողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play