Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ չի փոխանցել․ ՀՀ ՊՆ


Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ չի փոխանցել․ ՀՀ ՊՆ

  • 08-12-2022 14:29:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Տեղեկությունը, թե Իրանը Հայաստանին է փոխանցել հակատանկային հրթիռային համակարգեր և 600 հրթիռ, իրականությանը չի համապատասխանում, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։
 
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց հավաստի աղբյուրները, գրել էին, թե «Իրանի ու Հայաստանի ռազմական համագործակցության ավելի ու ավելի ցնցող մանրամասներ են հայտնի դառնում»՝ մանրամասնելով, թե «ըստ հավաստի աղբյուրների՝ հոկտեմբերի վերջին, Իրանը, գաղտնի, իրանական արտադրության 600 հրթիռ է ուղարկել Հայաստան»։
 
«Թեհրանի «մուլլոկրատիան» (մոլլաների իշխանությունը) 500 հակատանկային կառավարվող «Դեխժհլավիյե» ու 100 «Ալմաս» տեսակի հրթիռ է նվիրել Հայաստանին», - մասնավորապես, գրել էր «Մինվալ» պարբերականը։
 
Արամ Թորոսյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը