Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ․ ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան


Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ․ ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան

  • 08-12-2022 20:13:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
 
Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
 
Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play