Կալանքի տակ գտնվող Վերմիշյանն ու նրա ընտանիքի անդամները ապօրինի գույքի գործով կանչվել են դատախազություն


Կալանքի տակ գտնվող Վերմիշյանն ու նրա ընտանիքի անդամները ապօրինի գույքի գործով կանչվել են դատախազություն

  • 09-12-2022 21:03:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող Վահագն Վերմիշյանին եւ նրան փոխկապակցված անձանց՝ կնոջը՝ Մարգարիտա Վերմիշյանին, եւ դստերը՝ Սուսաննա Վերմիշյանին, ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել։
 
Ըստ այդ ծանուցագրերի՝ Վերմիշյան ընտանիքի անդամները պետք է դեկտեմբերի 20-ին ներկայանան դատախազության հիշյալ վարչություն։ Մարգարիտա եւ Սուսաննա Վերմիշյանների ծանուցագրերում նշված է. «Վահագն Վանիկի Վերմիշյանին պատկանող գույքի աhttps://www.armtimes.com/hy/article/249512ռնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա Ձեր անունով հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»։ 
 
Նշենք, որ Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու եւ խարդախություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2 միլիոն 379 հազար 950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար եւ շուրջ 2 միլիոն 300 հազար ՀՀ դրամին համարժեք շինանյութ։ Գործը դատարանում է։ 
 
Վերմիշյանից բացի՝ սույն գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի եւս 7 անձ՝ Վազգեն Վոլոդյայի Պողոսյանը, Գագիկ Շաղաբեկի Գալստյանը, Ջոն Սուրենի Ֆարխոյանը, Ռազմիկ Հրաչիկի Խուրշուդյանը, Մուշեղ Սերգեյի Ավետիսյանը, Էլեն Վանիկի Գրիգորյանը, Վրեժ Տիգրանի Ասրյանը։
 
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը պաշտոնին նշանակվել էր 2019թ. մարտի 21-ին՝ Կառավարության որոշմամբ: Մինչ այդ՝ 2017-2018թթ., եղել էր Երեւանի քաղաքապետի խորհրդական։ 2014-2017թթ.՝ ՌԴ Օրյոլ մարզի գլխավոր ճարտարապետ։
 
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած գույքի եւ եկամուտների հայտարարագրում կալանքի տակ գտնվող Վերմիշյանը հայտարարագրել է 4 անհատական բնակելի տուն եւ 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 1 այգետնակ (ամառանոց)։ Որպես տրանսպորտային միջոց՝ VOLVO XC 90 T6 մակնիշի մարդատար ավտոմեքենա եւ JAGUAR XJ8 մակնիշի մարդատար ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վերմիշյանի դրամական միջոցները կազմել են 12 միլիոն դրամ, 18 հազար եվրո, 250 հազար դոլար:
 
Հատկանշական է, որ Վերմիշյանին փոխկապակցված անձանց հայտարարագրերը առկա չեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում, հետեւապես նրանց պատկանող եւ հայտարարագրված գույքի վերաբերյալ որեւէ տեղեկություն հայտնի չէ։
 
 
Նշենք, որ պետռեգիստրում Սուսաննա Վերմիշյանի անունով գրանցված երեք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կա՝ «Յան Լեջենդս», «Արտշիննախ»  եւ «Դուռում», որի տնօրենը Արամ Վերմիշյանն է՝ Վ․ Վերմիշյանի որդին։ 
 
Հասկանալու համար, թե ինչպե՞ս պետք է Վերմիշյանը ներկայանա ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, քան որ գտնվում է կալանքի տակ, դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ, ըստ կարգի, նա հնարավորություն ունի ներկայացուցիչ (փաստաբան կամ մեկ այլ ներկայացուցիչ) ներգրավել եւ վերջինիս միջոցով ծանոթանալ գործի նյութերին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը