Ադրբեջանի կողմից նոր սադրանքների հավանականությունը շարունակում է բարձր լինել. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին


Ադրբեջանի կողմից նոր սադրանքների հավանականությունը շարունակում է բարձր լինել. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

  • 09-12-2022 21:10:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
 
Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի:
 
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Ընդգծվել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։
 
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգության ու սահմանազատման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:
 
Ընդգծելով Հայաստանի կողմից ներդրվող ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ՝ նախարար Միրզոյանը նշել է, որ անվտանգային իրավիճակը տարածաշրջանում փխրուն է, իսկ Ադրբեջանի կողմից նոր սադրանքների հավանականությունը շարունակում է բարձր լինել:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն