Սիգի որսը խստիվ արգելվում է դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը


Սիգի որսը խստիվ արգելվում է դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը

  • 12-12-2022 20:59:06   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելք կկիրառվի դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը: Հիշեցնենք, որ 2022 թվականի համար սիգի արդյունագործական որսի ընդհանուր չափաքանակ էր սահմանվել 600 տոննա, որից որսվել է 554.86 տոննա (548604 կգ) սիգ:
 
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն