Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին


Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

  • 21-12-2022 15:33:50   |   |  Մամլո հաղորդագրություն

 
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․
 
«Մեծարգո պարոն Նախագահ,
 
Սիրելի Էմանուել,
 
Մեծ ուրախությամբ և անկեղծորեն Ձեզ եմ հղում ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա  առթիվ:
 
Տարբեր առիթներով Դուք Ձեր անթաքույց վերաբերմունք եք արտահայտել  Հայաստանի ու հայերի հանդեպ: Հպարտությամբ եմ ուզում նշել, որ ժամանակակից աշխարհաքաղաքական անորոշությունների և անկայունությունների պայմաններում մենք մշտապես տեսնում ենք Ֆրանսիայի, ֆրանսիացի ժողովրդի և անձամբ Ձեր հաստատուն, հստակ ու որոշակի դիրքորոշումը:  
 
Երախտապարտ ենք Ֆրանսիային՝ Սենատի և Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված՝ Ադրբեջանի հակահայկական գործողությունները դատապարտող բանաձևերի համար»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն