Փոփոխվել է Հարավային մաքսատուն-վարչության և Արևելյան մաքսատուն-վարչության աշխատանքային գրաֆիկը․ ՀՀ ՊԵԿ


Փոփոխվել է Հարավային մաքսատուն-վարչության և Արևելյան մաքսատուն-վարչության աշխատանքային գրաֆիկը․ ՀՀ ՊԵԿ

  • 24-12-2022 16:04:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայտարարություն
 
Դեկտեմբերի 26-ից 30-ը փոփոխվել է Հարավային մաքսատուն-վարչության և  Արևելյան մաքսատուն-վարչության աշխատանքային գրաֆիկը
 
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ նախագահի հրամանով, փոփոխություն է կատարվել Հարավային մաքսատուն-վարչության և Արևելյան մաքսատուն-վարչության աշխատանքային գրաֆիկում:
 
Մասնավորապես, 2022 թ. դեկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, Հարավային մաքսատուն-վարչությունում և Արևելյան մաքսատուն-վարչությունում սահմանվել է հնգօրյա աշխատանքային շաբաթ, ժամը՝ 09:00-ից մինչև 21:00-ն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն