Իշխան Գասպարյանի նոր նախագիծը` "Հայաստանը ես եմ" ամանորյա փառատոնը Մոսկվայում


Իշխան Գասպարյանի նոր նախագիծը` "Հայաստանը ես եմ" ամանորյա փառատոնը Մոսկվայում

  • 24-12-2022 16:59:04   | Հայաստան  |  Հասարակություն

 
Դեկտեմբերի 18֊ին Մոսկվայի "Ստրոգինո" համերգասրահում  սկիզբ դրվեց Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի նոր նախագծին` "Հայաստանը ես եմ" ամանորյա փառատոնին։ 
 
Այս փառատոնը էապես տարբերվում է ապրիլին մշտապես իրականացվող "Բյուրեղյա Նուռ"֊ից առաջին հերթին պար ,երգ և ժող.գործիքների համադրումով։ Այսինքն մասնակիցները բազմերանգ արվեստի գույներ էին ներկայացնում ,իսկ շնորհալիների պակաս չկար, ինչպես միշտ։
 
Հանդիսատեսին  հրաշալի բեմադրություններով ներկայացան  "Արաքս"(Արաքսի Կարսլյան), "Ախթամար" ( Ելենա Շամոյան), "Նռանե" ( Միլենա Սանախչյան) , "Հայրենիք" ( Արտյոմ Ռաֆայելյան) , "Նարո դենս" ( Նարեկ Կարապետյան) և "Հովիկ Ստուդիո" ( Գագիկ Հայրապետյան, Հովհաննես Խաչատրյան, Մհեր Մարգարյան, Մարիա Պետրոսյան) պարային կրթօջախների սաները։
 
Բեմում մեծ ոգևորություն առաջացրեցին "Գրեյս" վոկալի դպրոցի ( Լուսինե Գասպարյան) տաղանդավոր սաները։
 
Փոքրիկ դաշնակահար Էրիկ Ապրեսյանը հերթական անգամ հաճելիորեն զարմացրեց ներկաներին։
 
Մեծ էր հիացմունքը երաժշտական յուրահատուկ խմբի "Արարատ Բենդ"֊ի նկատմամբ ( Նարինե Մալխասյան)։
 
Դե իսկ հատուկ հյուրեր` երգարվեստի սիրված Եվա Ռիվասն ու Ժորա Շահինյանը համերգը դարձրեցին չափազանց տպավորիչ։
 
Հաղորդավարների դուետում կրկին սիրված Թամարա Հովհանեսյանն էր և Հայաստանից ժամանած դերասան, հումորիստ` Զիրոյանը, որոնք առանձնահատուկ աշխուժություն ապահովեցին մշտապես լեփ֊լեցուն դահլիճում։
 
Համերգն ավարտվեց բազում մրցանակներով և փառատոնի շատ գեղեցիկ երգով, որի հեղինակը Իշխան Գասպարյանն է։
 
"Հայաստանը ես եմ" փառատոնը անշուշտ սիրվեց այնքան , որ նույնպես կդառնա ամենամյա և տարեց տարի ամանորյա թարմություն կբերի բոլոր մասնակիցներին ։
 
Փառատոնը կպահպանի իր գլխավոր առաքելությունը, այն է` համախմբել տաղանդաշատ հայ երեխաներին , որոնք ամենուրեք պատվով կարող են բարձր կանչել. Հայաստանը ե'ս եմ !
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն