«Կասպերսկի» ընկերությունը 111 արտոնագիր է ստացել 2022-ին


«Կասպերսկի» ընկերությունը 111 արտոնագիր է ստացել 2022-ին

  • 27-12-2022 11:19:59   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: «Կասպերսկի» ընկերությունը 2022-ի ընթացքում ստացել է 111 արտոնագիր և ներկայացրել 54 նոր հայտ։ Վերջերս հրապարակված արտոնագրերից 47-ը տրամադրել է ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակը, 31-ը՝ ռուսաստանյան Մտավոր սեփականության դաշնային ծառայությունը, 23-ը՝ Չինաստանի մտավոր սեփականության պետական գերատեսչությունը, ութը՝ Արտոնագրերի եվրոպական գրասենյակը  և երկուսը՝ Արտոնագրերի ճապոնական գրասենյակը։
 
Ընկերությունը հայտնում է, որ անցնող տարում գրանցված նորարարությունների մեծ մասն ընդգրկում է կիբեռանվտանգության ոլորտի տեխնոլոգիաները։ Դրանք կապված են մեքենայական ուսուցման, ամպային ենթակառուցվածքի, անվտանգության իրադարձությունների կառավարման (SIEM), ինչպես նաև վնասաբեր ծրագրերի հայտնաբերման և սպամից պաշտպանության հետ: Բացի այդ, «Կասպերսկի» ընկերությունն ակտիվորեն արտոնագրել է իր գյուտերը նաև այլ ոլորտներում, ներառյալ տվյալների փոխանցման, գովազդի արգելափակման հետ կապված տեխնոլոգիաները և քաղաքացիական դրոնների հայտնաբերման լուծումները:
 
Նշվում է, որ նորարարությունները կարևոր դեր են խաղում «Կասպերսկի» ընկերության՝ որպես ՏՏ առաջատար ընկերության զարգացման գործում. նրա մասնագետները մշտապես աշխատում են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման համար նոր տեխնոլոգիաների ստեղծման և ներդրման ուղղությամբ: Կազմակերպությունը կանոնավոր կերպով արտոնագրային հայտեր է ներկայացնում իր փորձագիտական լուծումների և փորձարարական հետազոտությունների հետ կապված ոլորտներում։
 
«Այս տարվա արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են «Կասպերսկի» ընկերության գաղափարական առաջատարությունն ամբողջ աշխարհում տեխնոլոգիաների տարբեր բնագավառներում և նորարարությունները կյանքի կոչելու նրա ձգտումը:
 
Հուսով ենք, որ հաջորդ տարի ավելի շատ արտոնագրային հայտեր կներկայացնենք՝ հաշվի առնելով, որ մենք արդեն ունենք բազմաթիվ նոր գաղափարներ ընկերության տարբեր թիմերից, ներառյալ՝ KasperskyOS-ը, EDR-ը, KUMA-ն, մոբայլ մշակումը, բովանդակության զտումը և սպառնալիքների վերլուծությունը»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության մտավոր սեփականության ռազմավարական զարգացման բաժնի ղեկավար Անտոն Տիխոմիրովը։
 
Իր գոյության ողջ ընթացքում ընկերությունն ավելի քան 1300 արտոնագիր է ստացել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԵՄ-ում, Չինաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում։ 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ