Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համայնքային ներդրումները կազմել են մոտ 3,5 միլիարդ դրամ


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համայնքային ներդրումները կազմել են մոտ 3,5 միլիարդ դրամ

  • 28-12-2022 15:21:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ամփոփելով անցնող տարին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն հրապարակում է Քաջարան և Կապան համայնքներում 2022 թ. իրականավրած սոցիալական ներդրումների ծրագրերը։ 
 
Երկու խոշորացված համայնքներում ԶՊՄԿ-ն իրականացրել է ընդհանուր առմամբ ավելի քան 3 միլիարդ  400 միլիոն ՀՀ դրամի ներդրում՝ տարբեր սոցիալական և համայնքային զարգացման ծրագրերում։ 
 
Կապան ընդլայնված համայնքում իրականացվել է ավելի քան 1 միլիարդ 919 միլիոն ՀՀ դրամի ներդրում, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման և սոցիալական շինարարության, առողջապահական և այլ ծրագրերում՝ ավելի քան 525 միլիոն դրամ։ Ավելի քան 1, 5 միլարդ դրամի ներդրումներ իրկանացվել են կրթության և զարգացման, սպորտի, մշակույթի, ինչպես նաև սոցիալական աջակցության ամենատարբեր ծրագրերում։  
 
Քաջարան ընդլայնված համայնքում իրականացվել է ավելի քան 1 միլարդ 514 միլոն դրամի ներդրում, որից ավելի քան 900 միլիոն դրամ ներդրվել է ենթակառուցվածքների զարգացման, սոցիալական և այլ շինարարական ծրագրերի մեջ։ Մոտ 600 միլիոն դրամ ներդրվել է սոցիալական աջակցության, կրթական, մշակույթի և սպորտի զարգացման ծրագրերում։  
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play