Ազգ մնացեք. վերջ տվեք Արցախին և Հայաստանին իրար դեմ հանող, իրարից զատող թշնամական բարբաջանքներին


Ազգ մնացեք. վերջ տվեք Արցախին և Հայաստանին իրար դեմ հանող, իրարից զատող թշնամական բարբաջանքներին

  • 29-12-2022 19:16:39   | Հայաստան  |  Քաղաքական

ՑԱՎԱԼԻ  Է...
ԲԱՅՑ  ԿԱՆ  ՆԱԵՎ  ԱՆՁՆՈՒՐԱՑ  ԱՆՀԱՏՆԵՐ`   ՂՈՒՄԱՇՅԱՆԸ,  ԱՐՑԱԽԻ   ՏԻԳՐԱՆԸ,  ՎԱՐԴԱՆԸ,  ԱՐՍԵՆԸ, ԿԱՐՈՆ  ՌՈՄԻԿԸ,,  ԳԱԳԻԿԸ,  ՆՈՐԻԿԸ,  ՀՕՎՕՆ....  ՈՐՈՆՑ  ԵՐԲ  ՀԱՐՑՆՈՒՄ  ԵՍ  ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՍՈՒՄ  ԵՆ`  ՀԱՅՐԵՆԻՔ...
 
Այսօր, երբ  Հայաստանը  իր դաժան  փորձությունների  ճանապարհով   ձեռք  բերած պետականության  ու   նրան խարսխող  Հայոց  բանակի   վերակազմավորման`  հայ  ժողովրդի  անվտանգության,  Հայաստանի  տարածքները բռնազավթումներից  ազատագրելու, Արցախը  նոր գենոցիդից փրկելու  հույժ  կարևոր  խնդիրների  առաջ է կանգնած, հայ  հասարակությունը որդեգրում է  առանձին  անհատների, որոնց  խոսքն  ու գործը ոգևորում`  ուժ  ու հավատ են ներշնչում  հենց  իրեն  վտանգների  մեջ  ապրող  երկրի  տիրոջը,  ժողովրդին: Ես  ցավ  եմ ապրում, որ նման  իրավիճակներում  դեռևս  կան  մարդիկ, որոնք  անգիտակցորեն,  ազգի  տականքի հոգեբանությամբ, կարող  են  զբաղվել   հուդայականությամբ  այն  նվիրյալների  նկատմամբ, որոնց  երբ  հարցնում ես ազգանունը,  ասում են`  Հայրենիք: Ողորմելի  գոյակցություններ,  որոնց  ուղեղը  գոտկատեղից  վերև չի  բարձրանում...  Պարսիկներներն  ու   այլ  ազգեր  մատնիչներին  գլխատում  էին... լինի  դա  Հայրենիքի դավաճան, թե  առանձին անհատի...  
Իդեպ`  այս  ծանր օրերին և ընդհանրապես  վերջ  տվեք  նաև   Արցախին  և  Հայաստանին  իրար  դեմ  հանող,  իրարից  զատող  թշնամական  բարբաջանքներին, մարդ մնացեք,  ազգ մնացեք...
 
գրող - հրապարակախոս
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական