Սյունիքի նախկին մարզպետի դրդմամբ Նորավան համայնքի ղեկավարը վատնել է 5 մլն դրամ արժողությամբ մետաղական խողովակները


Սյունիքի նախկին մարզպետի դրդմամբ Նորավան համայնքի ղեկավարը վատնել է 5 մլն դրամ արժողությամբ մետաղական խողովակները

  • 09-01-2023 15:07:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Լ.Ա.-ն, 2001 թվականից մինչև 2012 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավարի պաշտոնը, Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի դրդմամբ, 2012 թվականին անհատույց Ս.Խ.-ի եղբորը տրամադրել է համայնքային սեփականության՝ 5 մլն 132 հազար 891 դրամ արժողությամբ մետաղական խողովակները:
 
2019 թվականին Լ.Ա.-ն ներգարվվել է որպես մեղադրյալ և վերջինիս նախկին Քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (վատնում՝ առանձնապես խոշոր չափերով) առաջադրվել է մեղադրանք:
 
2019 թվականի դեկտեմբերի 26-ին քրեական գործը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից ըստ ընդդատության ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:
 
2022 թվականի նոյեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Լ.Ա.-ի պաշտպանի միջնորդությունը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետն անցնելու ոչ արդարացնող հիմքով:
 
Հաշվի առնելով, որ համայնքին պատճառված 5 մլն 132 հազար 891 դրամը չի հատուցվել, Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզպետին և Սիսիան համայնքի ղեկավարին՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
 
2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Սյունիքի մարզպետի գրությունը, որով հայտնվել է, որ Սյունիքի մարզպետարանը հետևում է Սյունիքի մարզի նախկին Նորավան համայնքին պատճառված վնասի վերականգնման ընթացքին (Սիսիան բազմաբնակավայր համայնքին առաջարկվել է հնարավոր սեղմ ժամկետներում գործուն միջոցներ ձեռնարկել համայնքին պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ)։
 
ՀՀ դատախազություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն