Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար


Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար

  • 09-01-2023 18:50:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար։ Մինչ այդ նա ազատվել էր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից։
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Վահե Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրով։
 
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության՝ 2023 թվականի առաջին նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս շաբաթ կնշանակվեն ներքին գործերի նախարարը և փոխնախարարները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն