Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև, Ադրբեջանը խորացնում է առկա հումանիտար ճգնաժամը․ օպերատիվ շտաբ


Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև, Ադրբեջանը խորացնում է առկա հումանիտար ճգնաժամը․ օպերատիվ շտաբ

  • 11-01-2023 19:40:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի օպերատիվ շտաբը հայտարարություն է տարածել՝ բարձրաձայնելով, որ Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից:
 
Հայտարարության մեջ ասված է․
 
«Արդեն երկրորդ օրն է, ինչ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում՝ Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրված վթարի պատճառով Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից:
 
Հանրապետության էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով:
 
Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս նշված վայրում իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները և խորացնելով արդեն մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության շրջանում առկա հումանիտար ճգնաժամը»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play